Օրեր առաջ անդրադարձել էի առկա եղանակային պայմաններին ու գյուղատնտեսության ոլորտի մի քանի ճյուղի վրա դրա հնարավոր հետևանքներին: Շարունակելով խոսքս ուզում եմ նշել, որ հիմա կենսական անհրաժեշտություն է առաջացել սնկային հիվանդությունների դեպ պայքարի միջոցների կիրառումը:
Առկա խոնավ ու տաք եղանակը նպաստավոր պայմաններ են ստեղծել սնկային հիվանդությունների զարգացման և տարածման համար: Վտանգը առկա է թե ընտանի կենդանիների և թե մշակաբույսերի ու տարբեր ծառատեսակների մոտ:

 


Ծառատեսակների մոտ սնկային հիվանդությունների հետևանքով կարող է նկատվել պտղաթափություն, իսկ ինչպես գիտենք հիվանդությունը կանխարգելելը շատ ավելի հեշտ է քան բուժելը:
Կենդանատեսակների պարագայում պետք է հաճախակի ստուգել կենդանիներին և հիվանդության առկայության դեպքում բուժել վաղ շրջանում:
Վերջում ուզում եմ հավելեմ, որ վերը նշված գործողությունները ներկայիս առատ դեղատեսակների պայմաններում շատ հեշտ է, ուղղակի անհրաժեշտ է ավելի լուրջ ու սթափ դատել և չսպասել իրավիճակի սրացմանը:

 

Տիգրան Հարությունյան