Այսօր տանկիստների հետ էինք։ Հայկ Կակոսյանը Երեւանից է, ավարտել է Հայ-սլավոնական համալսարանը, մասնագիտությամբ հոգեբան է։ Հայկը նշանված է, ասում է՝ 39 օրից զորացրվում եմ, եւ գնալուց հետո մի 10-15 օրվա ընթացքում ամուսնանալու եմ։ Որոշել է ուսումը շարունակել Ամերիկյան համալսարանում։


Հարցնում եմ՝ անգլերենդ լա՞վ է, էնտեղ անգլերեն պիտի սովորես։ Ասում է՝ ինձնից է կախված, նպատակ եմ դրել, կսովորեմ, կընդունվեմ։ Լուսանկարը՝ Knar Babayan-ի։

Էդիկ Բաղդասարյան