Արցախի հարցում Ալիևի քաղաքականությունը ճիշտ է, անկեղծ։ Միջազգային հանրությանը ցույց է տալիս իր կառուցողական վերաբերմունքն ու խաղաղ կարգավորման կողմնակից լինելը, իսկ տակից իր գործը լավ գիտի։ Էդ մարդը նպատակ ունի Արցախը գրավելու և աշխատում է էդ ուղղությամբ։ Իսկ մեր նախագահը չգիտի ինչ է ուզում։ Այսինքն գիտի՝ իշխանությունը պահել և հնարավորունս շատ հարստանալ։ Արցախի հարցը դարձել է գլխացավանք իշխանության համար, մինչդեռ պետք է հաղթական խաղաթուղթ լիներ։ Եթե խաղի կանոնները չփոխվեն, մենք պարտվողի դերում ենք։ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը թող հավատան միայն Ձմեռ պապիկին հավատացողները։

 

Պատերազմից վախենալը արդեն պարտություն է։ Ամեն հանդիպումից հետո զոհ ենք տալիս։ Ու՞մ են պետք էդ բանակցությունները։ Ոչ բարով իշխանությունները, եթե մի պահ վեր կանգնեն իրենց անձնական շահից, կհայտնվենք անհամեմատ բարվոք վիճակում։ Ինչքա՞ն կույր պետք է լինել, որ հավադաս արդեն 22 տարի չգործող և Լավրովի նշած՝ անցած հարյուրամյակում կնքված զինադադարի պայմանագրին և այսքանից հետո հղում անես դրան։

 

Գևորգ Նալբանդյան