Երկու բառ ԱԺ աշխատանքային առօրյայից: «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու մասին նախագիծը նորից «ժամանել» է ԱԺ: Հարցը քննարկման դրվեց վեցերորդ անգամ: Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ Հրանտ Բագրատյանը: Նա հայտարարեց, թե սա ինտրիգային նախագիծ է: «Օբյեկտը պարտք ունի՝ վաճառեք, ինչո՞ւ եք խորհրդարանը ցնցում և պարտքը ջրում»,- բարձրաձայնեց Բագրատյանը:

 


Վարդան Այվազյանը խոսեց ցեմենտի գործարանի շուրջ առաջացած «արհեստական» աղմուկի մասին, և «ձեռքի հետ» հակադարձեց Բագրատյանին, թե՝ «զարմանալի է, որ հարցը խեղաթյուրում են պրոֆեսիոնալները, որոնք անգամ Նոբելյան մրցանակ ստանալու իղձեր ունեն»:
Բագրատյանը տեղից սկսեց «որոտալ», սկսվեց ՀՀ ԱԺ հերթական «կլասիկոն»: Այս մինիբախմանը միացավ խոհափիլիոսփայական արձակուրդից վերադարձած Մաեստրոն:
«Շուտով կկռվեք, մի աղմկեք, հինգ րոպեից ընդմիջում է, միջանցքում կշարունակեք»,- ասաց Սահակյանը:
«Թայմ աութն» աշխատեց....

 

 

Արմեն Հովասափյան