Քաղաքականություն չէ՞ր, երբ 1969թ․-ին, ֆուտբոլային խաղից հետո, Սալվադորի և Հոնդուրասի միջև տեղի ունեցավ պատերազմ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր․․․
Քաղաքականություն չէ՞ր, երբ, Սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը բոյկոտեցին համապատասխանաբար Մոսկվայի 1980 և Լոս Անջելեսի 1984թթ․-ի օլիմպիական խաղերը․․․
Քաղաքականություն չէ՞ր, երբ Սպասսկի-Ֆիշեր շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտն ընթանում էր ՊԱԿ-ի և ԿՀՎ-ի գաղտնի մենամարտերով․․․

 


Քաղաքականություն չէ՞ր, երբ ԽՍՀՄ-ից գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած հինգ գրողներից չորսը դիսիդենտներ կամ հակախորհրդային դիրքորոշում ունեին․․․
Քաղաքականություն չէ՞ր, երբ եվրատեսիլ կոչվող մրցույթում հաղթում են հակահիգիենիկ կոնչիտաները կամ սրտաճմլիկ թաթարուհիները․․․

 


Ամեն ինչն էլ վերածվում է քաղաքականության․ ուղղակի հիմնական հարցն է, թե դուք այդ քաղաքականության սուբյե՞կտն եք, թե՞ օբյեկտը։

 

Լևոն Ստեփանյան