Ամեն բան տանում է նրան, որ մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիեվ հանդիպման ժամանակ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիայի ներկայացուցիչները առանց հիմնախնդրի լուծմանն ուղղված որևէ էական, դրական քայլեր կատարելու, ուղղակի պարտադրելու են նոր հրադադար: Այսինքն, ստանալու ենք նոր սահմաններ՝ արդեն 7կմ փաստացի թշնամուն հանձնած և դրանից մի քանի անգամ ավելի մեծ տարածք անտերության մատնած, բնականաբար կրկին չճանաչված և օդից կախված Արցախ: Իրավիճակի առումով՝ ստանալու ենք նույնը, ինչ նախքան պատերազմն էր ու սպասենք, թե հաջորդ հարվածը ադրբեջանը երբ կհասցնի, քանի որ փորձը ցույց տվեց, որ ամեն կարգի հրադադարի ու կնքված պայմանագրերի վրա հակառակորդն ուղղակի թքած ունի:

 


Այսինքն, մեզ մեր կորցրած հողերն ազատագրելու և ստրատեգիական նշանակության ծրագրերն իրականացնելու համար շատ քիչ ժամանակ է մնում, իսկ չհասցնելն ու չիրականացնելը դուրս է գալու սերժ սարգսյանի քթից...

 

Հակոբ Հակոբյան