A la guerre comme à la guerre !!!
Արցախի դրոշով եզրափակչում հանդես գալը շատ ավելի մեծ արդյունք կապահովվի մեզ այս բարդ՝«մենք ենք մեր սարերը» իրավիճակում քան ենթարկվելը Eurovision-ի բավական վիճելի կանոնակարգին( ասենք կան դրոշներ,որոնք արգելված չեն, օրինակ՝ ծիածանագույնը..)։ Այդ մրցույթը վաղուց է դադարել երաժշտական լինելուց ու դարձել է աշխարհաքաղաքական հարթակ։ Ուրեմն օգտագործենք այդ հարթակը ըստ այդմ։ Հատկապես որ քվեարկությունների քաղաքականացված լինելը քիչ տեղ է տալիս երգարվեստով հաղթելու շանսերին։ 

 


Իվետան փառահեղ կատարեց «մարտական առաջին գրոհը» ,մնում է Արցախի դրոշով դուրս գալ բեմ և Արցախի հարցը դարձնել այդ «երաժշտական» մրցույթի ամենագլխավոր իրադարձությունը իր բոլոր հետևանքներով հանդերձ։



Արման Ավագյան