Նալբանդյան Էդոն լիքը սովորելու բան ունի Իլհամից ու իր վասալներից. չեղած բանը՝ ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը ատոմային ռումբի մասին սարքեցին լուրջ դիվանագիտական հարց մեր երկրի համար: Լավ, հասկացանք, Բագրատյանը առանց երկար-բարակ մտածելու մի բան ասաց, հետո էլ դա կրկնեց Ռուստամյանը, բա մեր ԱԳՆ-ում չկա՞ր մեկը, որ դա հերքեր ու եղածը ներկայացներ որպես ապրիլյան պատերազմից հետո առաջացած նյարդային խոսք ու փակեր թեման, որ թողել էին Շարմազանովի հույսին:

 

Ես հասկանում եմ, որ իշխանության մեջ հավաքված են ոչ այնքան ադեկվատ մարդիկ, բայց այդ ոչ ադեկվատությունը ևս պետք է սահման ունենա, չէ՞...

 


Վախթանգ Սիրադեղյան