«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի նոր ձև է կիրառել սեփական զինյալներին պատժելու նպատակով: Իրաքում բանակային ստորաբաժանումների և քրդական «փեշմարգա» զորամիավորումների համատեղ ուժերի դեմ մարտերում դասալքված կառույցի 35 զինյալների ողջ-ողջ թաղել են Մոսուլից հարավ գտնվող Քայարա գյուղում:

 


Նշված միջադեպից մեկ օր առաջ նույն՝ դասալքության պատճառով և նույն եղանակով ԻՊ-ը մահապատժի է ենթարկել շուրջ մեկ տասնյակ սեփական զինյալների Սիրիային սահմանակից ալ-Անբար նահանգի ալ-Խադար գյուղում:

 

Արմեն Պետրոսյան