Դեռ գորբաչովյան ժամանակներից, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման հիմքում դրվեց ՛՛հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն՛՛ թեզը և քանի որ այն ձեռնտու է բոլորին, ուժի մեջ է նաև այժմ: Ի տարբերություն ադրբեջանի, մեր դիվանագիտությունը, թերևս, չի ըմբռնել այս թեզի խորքային նշանակությունը: Մենք ինչպես միշտ, արդարություն ենք որոնում և այդ տրամաբանության համաձայն, հարցով զբաղվող միջազգային կառույցներից սպասում ենք, որ նրանք հասցեական գնահատականներ կտան և իրերն իրենց անուններով կկոչեն: Մենք սպասում ենք, որ սրանք կբացահայտեն, ո՞վ է արդար և ո՞վ մեղավոր, կհաստատեն, Ղարաբաղի ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունն ու կճանաչեն նրա անկախություն: Սակայն ամեն բան պարզից էլ պարզ է. Խոշոր տերություններից ոչ մեկին ձեռնտու չէ այս հակամարտության արդարացի լուծումը, և հակառակը, այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ձեռնտու է բոլորին:

 

Այս տեսակետից էլ գտնվել է հաղթողների և պարտվողների գոյության բացառման թեզը, որը պահանջում է, որ գործի ճշմարտության բացահայտման հակառակ տրամաբանությունը: Ըստ այդ տրամաբանության, անհրաժեշտ է հավասարության նշան դնել կողմերի միջև և խուսափել հասցեական գնահատականներ տալուց: Հավատացած եղեք, բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում: Բոլորը գիտեն, ո՞վ է հարձակվում, և ո՞վ պաշտպանվում, ո՞վ է գլուխ կտրում և ով ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ այդ անել չի կարող, ո՞վ և ի՞նչ նպատակով է սեփական ժողովրդին խոջալույում կոտորել ու մեռելներին ծանակել և այլն, և այլն: Այդ ամենը պարզելու համար որևէ հետաքննության անցկացման կարիքը չկա:

 


Մինսկի խումբը, մեր ՛՛անհասկացող՛՛ դիվանագետներին ու պետության ղեկավարներին արդեն բաց տեքստով է ասում, որ իրենք գնահատականներ տալու իրավասություն չունեն, ինչը նշանակում է, որ իրենք խնդրի լուծման համար չեն նախատեսված, ա՛յլ նպատակի են ծառայում: Ահա այս երկու օրն էլ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին էլ եկավ, ու նույն բանը հաստատեց:
«Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար, որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին' մեղավորներին պատժելու համար»,-հայտարարեց Հերբերտ Զալբերին։

 


Լավ, մեկը չկա, սրանց ասի: Արա, մեծ մարդիկ եք, պետություններ եք ներկայացնում… Արա լավ, բա դուք չեք ամաչում: Արա ձեռքներդ ո՞վ ա բռնել, որ 20-25 տարի ՛՛դեպքերը հետաքննելու հնարավորությունների ընձեռնմանն՛՛ եք սպասում: Արա ընձեռնեիք: Եթե ՛՛մեղավորներին պատժելու համար՛՛ դա է պակասում՝ ընձեռնեք: Արա, բա դուք գետինը չեք մտնում: Բացահայտ սուտ եք խոսում: Ամոթ է, ամոթ, մեծ մարդիկ եք, ու ձեզ էշի տեղ եք դնում...

 

Արտաշես Փափազյան