Անհրաժեշտություն է, որ մենք կարողանանք ճիշտ դիրքավորվել ժամանակի ու տարածության մեջ, հասկանանք, որ ժամանակն առաձգական չէ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում (իսկ մենք ճգնաժամային օրեր ենք ապրում), երբ երկիրդ ներսից ու դրսից պայթյունավտանգ իրավիճակում է:

 

Հասկանանք, որ նմանատիպ իրավիճակներում առաջնահերթությունների ճգրիտ սահմանումը կարող է ելքային կարևոր հանգամանք լինել. արմենչիկների թեմաները վրդովմունքով կիսվում ենք միմյանց հետ, մեր սիրելի Իվետայի մասին ամենատարբեր գրառումներն ենք անում, լֆիկների ու շմայսների վերաբերյալ մեր անդադար բողոքն ենք արտահայտում ու էսպես շարունակ...

 

Ոչ թե ասում եմ չարտահայտվենք, այլ լինենք հնարավորինս կենտրոնացած ու չսևեռվենք երկրորդական երևույթների վրա, կամ միգուցե տվյալ ժամանակի համար երկրորդական:

 

Ավարտելով' օրինակ բերեմ ու փակեմ թեման. Օրինակ Իվետայի հագուստը որքանով էլ իմ ճաշակով էր, բայց պետք չի սևեռվել դրա վրա, դա իր ու կազմակերպիչների գործն է, առավել ևս էս պահին էականը դա չէր, այլ' իր հստակ մեսիջը, որն արեց ու մասնակցեց խաղաղության արշավին ու Արցախի օգտին քարոզչությանը, դա պետք է մեզ գոհացնի,որոշակի առաջ տանենք, ու անցնենք առաջ...

 

Տեսանյութի հայերեն թարգմանությունը`

 

«Շվեդիայից լրագրող․ «Լեռնային Ղարաբաղի դրոշը, ամենա քաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»:
Իվետա․ «Շնորհակալություն հարցի համար, անկեղծ սպասում էի այս հարցին: Գիտեք, պետք չէ մոռնալ, որ ես իմ Հայրենքին եմ ներկայացնում: Իմ սիրտը, միտքը, գցացմունքն ու իմ ողջ էմոցիյան, չնայած 150 միլիոն մարդ է նայում, ես մտքով Մայրենի երկրումս եմ: Միայն ուզում եմ տարածել, որ խնդրում եմ, ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները...Ես գրեցի երգն, որովհետև ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Ես Գերմանիայում եմ ապրում ու ես Հայ եմ, ես միջազգային եմ, ես այսպես եմ մեծացել: Միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տարածվի սիրո ալիքեները, դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետև ուզում եմ մարդիկ կենրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում: Շնորհակալություն»:

 

 

Դավիթ Սանասարյան