Եվրատեսիլը չքաղաքականացնելու կոչեր անող եվրոպացիները հենց իրենք են հակված ամեն ինչ քաղաքականացնելու։ Ոչինչ այդքան չքաղաքականացրեց այս մրցույթը որքան Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հենց իրենց՝ եվրոպացի լրագրողների կողմից հնչեցրած հարցադրումները։ Ի տարբերություն ադրբեջանցի մասնակցին, որն իր կոտրատված անգլերենով չկարողացավ դուրս գալ իրավիճակի տակից, Իվետան լռեցրեց դեմքի ագրեսիվ հայացքով փաստացի գոյություն ունեցող պետության դրոշից խորապես ազդված լրագրողին, որը չգիտես ինչու կարծում էր թե սեփական արյամբ և հանուն անկախության ամեն օր պատերազմի դառնությունները կրող արցախցուն շատ հետաքրքիր է, թե ինչ է մտածում ինչ-որ մի խավիարատենչ լրագրող։

 

Ինչ, եթե ոչ խավիարասեր, չէ որ ազդերի ինքնորոշման սկզբունքը իրեն առաջադեմ համարող աշխարհում շատ ավելի մեծ համկրանք է վայելում, քան օրինակ տարածքային ամբողջականության կեղծ թեզը, չէ որ իրենք եվրոպացիները հարկ եղած դեպքում կանգնել են ինքնորշման ուղին ընտրած ժողովուրդների կողքին, հիմա ինչն է խանգարում Արցախի դեպքում նույն մոտեցումն ունենալւ, իհարկե նավթն ու խավիարը։
Ընդհանրապես եվրոպացիները շատ են սիրում մեզ ինչ-որ բաներ սովորեցնել՝ օրինակ յոլլա գնալ հարևանների հետ և այլն։ Հետաքրքիր է չէ, որ դարեր շարունակ մուսուլմանների հետ ապրած ժողովրդին, որից լավ ոչ ոք չի ճանաչում վերջիններիս, համակեցություն են փորձում պարտադրել մարդիկ, որոնք մինչև վերջերս չգիտեին ինչ է կրոնական ծայրահեղականությունը։ Այո եվրոպացիները մինչև վերջերս սիրում էին խոսել ազգայնականության դեմ, չէ որ իրենք հեռու էին և Մերձավոր Արևելքից և հայ-ադրբեջանական շփման գծից։

 


Մի դեպք էլ պատմեմ, երբ եվրոպացի ընկրեներիցս մեկը ինձ համոզում էր, որ Արցախի ժողովուրդը կարող է հանգիստ ապրել Ադրբեջանի կազմում, և եթե Արցախի հայերը պետական քարոզչության հետևանքով իսլամաֆոբ չլինեին, հարցը լուծված կլիներ վաղուց։ Որոշ ժամանակ անց, երբ նախորդ տարվա աշնանը Փարիզում մեկը մյուսի հետևից պայթյուններ հներցին, այդ խաղաղասեր և ոչ իսլամաֆոբ ընկերս գրեց ինձ, թե հիմա հասկանում է ինչի մասին էր խոսքս և որ իսլամ բնակչությունը պատուհաս է Եվրոպայի համար։ Արդեն իմ հերթն էր հորդորելու ընկերոջս մուսուլմանների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք դրսևորելու, չէ որ այդ գաղթականները Արևմուտքի սանձազերծած պատերազմի հետևանքով են գաղթական դարձել, և եթե Եվրոպան պարտավոր է ընդունել այս գաղթականներին, որովհետև սխալ քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքում, ապա մենք պարտավոր չենք վտանգել Արցախի հայության ճակատագիրը հանուն ինչ-որ արհեսատածին պետության՝ նույնքան արհեստածի «տարածքային ամբողջականության» թեզի։

 

Կարեն Համբարձումյան