Կարևոր է չմոռանալ զոհված զինծառայողների մասին , նրանց ընտանիքների բարեկեցության մասին, հետագա ապրելակերպը հոգալու մասին : Մեր առջև շատ մեծ խնդիր դրվեց այս վերջին ամսվա ընթացքում՝ հոգալ դիմացինի մասին նրա խնդիրները դարձնելով մերը , ուստի միայն համախմբված կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մեր մարտահրավերները շատ են ու բազմապիսի մեր առջև տեղակայված է հակառակորդ , որի միակ նպատակը պատերազմն է, Պատերազմի միջոցով տիրանալ հայկական հողերին, մենք պետք է լինենք զգոն և ուժեղ, հստակ և կամովին արտահայտելու մեր կամքը թե պատրերազմի դաշտում և թե քաղաքական միջավայրում:

 

Մեր հերոսները իրենց արյան գնով պայքարեցին հանուն հայրենիքի , իսկ մենք պետք է շարունակենք օգնեք , սատար կանգնենք , մենք ապացուցելու շատ բան ունենք աշխարհին և կարող ենք ինչու չէ նաև հարկ եղած դեպքում թելադրել: Երախտապարտ կարելի է լինել մեր կամավորներին , ովքեր ամեն ինչ թողել և հիմա կանգնած են սահմանին ՝ կատարում են մարտական հերթապահություն զինվորի հետ հավասար և կեցցե մեր տղերքը , ովքեր հիմա սահմանին են, դուք իսկական հերոսներ ԵՔ: Մենք հպարտանում ենք Ձեզանաով:

 

Մանուկ Սահակյան