Ինչպես գիտենք երեկ Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսին իրենց մասնակցությունը բերեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Լրագրողի հարցն, ուղղված Վիշեգրադյան քառյակի երկրների ԱԳ նախարարներին, վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ վերջիններս պատշաճ քաղաքական գնահատական չեն տալիս «Իսլամական պետության» ահաբեկչական գործելաոճը որդեգրած Ադրբեջանի վայրագություններին և տարիներ շարունակ պետական մակարդակով դրանք խրախուսելուն:

 


Թեև հարցի իրական հասցեատերերը Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարներն էին, բայցևայնպես Մամեդյարովը «անպոչ գդալի պես» իրեն ևս գցեց այդ հարց ու պատասխանի մեջ, որի ընթացքում շարունակ հղում էր կատարում «տաֆտալոգիայի» մակարդակի վերածված ՄԱԿ-ի 4 բանաձևերին: Կարճ ասած, ոչ մի նորություն, տարիներով շարունակվող Ադրբեջանի փուչ և սին քարոզչություն, որին հավատում են միայն իրենք:

 


Մամեդյարովի պատասխանից անմիջապես հետո, ձայն խնդրեց ՀՀ արտգործնախարարը և բառից բուն իմաստով, բոլորի առջև նվաստացրեց իր ադրբեջանցի գործընկերոջը: Փաստերով և ապացույցներով համեմված նրա ելույթը փոշիացրին առանց այն էլ վատ վիճակում գտնվող Մամդյարովին և նա վերջում նույնիսկ հրաժարվեց որևէ կերպ արձագանքել Նալբանդյանի ելույթին: Այսաստիճան ստորացման, երևի թե եվրոպացի պաշտոնյաները ևս չէին սպասում, բայց դե Մամեդյարովն իր իսկ ձեռքով պատրաստեց իր գլխին թափվելիք «ապուրը»' եվրոպացի պաշտոնյաների ձայնի իրավունքը օգտագործելով և իր արհեստական երկրի քարոզչությամբ զբաղվելով:

 


Իսկ ՀՀ արտգործնախարարը, մասնավորապես, ասաց, որ Ադրբեջանը սկսում է մարդատյացության և վայրագությունների սեփական գործելոճը ունենալ' այն անվանելով Բաքվի ոճ: Եվ, իրոք, վայրագությունների նոր ոճ է թելադրում Ադրբեջանը, որն արդեն պատմության մեջ է մտնում, և այն զուգահեռները, որոնք տարվում են նրա և «Իսլամական պետության» գործողությունների միջև' հստակ կերպով ցույց են տալիս այդ իրողությունը: Բացի այդ, ինչպես նշեց արտգործնախարարը, Ադրբեջանը նաև հարուստ փորձ է ձեռք բերում այս ուղղությամբ: Եթե նախկինում Ռ. Սաֆարովն էր, ապա այժմ ապրիլյան պատերազմի ժամանակ գործած ադրբեջանցի դահիճներն են: Իսկ որ մարդասպանները Ադրբեջանում հերոսացվում են, դա ևս անհերքելի փաստ է, քանզի Սաֆարովի հերոսացմանը հաջորդեց ապրիլյան պատերազմի դահիճների հերոսացումը և պարգևատրումը օրեր առաջ: Ինչպես ընգծեց նախարարը, այս ամենի ակունքները նա տեսնում է դեռևս առաջին ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման մեջ: Իհարկե, թյուրքի արյան մեջ միշտ էլ վայրագության նկատմամբ սեր կա, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ահաբեկիչների և ադրբեջանցիներ միջև տեղի ունեցավ, այսպես ասած, «փորձի փոխանակում», որը ինչպես տեսանք վերջերս, հաջող յուրացվել է:
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի' ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի վկայակոչմանը, Նալբանդյանը, տրամաբանորեն բոլորին բացատրեց, թե ինչու են իրար ետևից 4 բանաձև ընդունվել, քանզի բանաձևերի գլխավոր նպատակը կրակի դադարեցումն էր, իսկ Ադրբեջանը դա չէր անում, ուստի ամեն բանաձևից հետո անհրաժեշտություն էր առաջանում նոր բանաձև ընդունելը: Այսինքն ստացվում է այնպես, որ բանաձևերի չկատարման գլխավոր մեղավորը Ադրբեջանն է և նա չունի բարոյական իրավունք ուրիշին մեղադրելու:

 


Ի հակադրումն Ադրբեջանի ջանքերին, ՀՀ արտգործնախարարը նաև հայտարարեց, որ մեկ ամիս առաջ Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածության նպատակն էր դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Այնինչ Ադրբեջանը ցանկանում է այդ բանավոր պայմանավորվածությունը որպես կրակի դադարեցման նոր հիմք ներկայացնել' անտեսելով և մոռացության գիրկը ուղարկելով 1994 թ. հրադադար մասին պայմանագիրը: Նախարարի խոսքով ադրբեջանցի դիվանագետները նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում վերբալ նոտաներով դիմեցին նշյալ կազմակերպություններին, որ իբրև թե 1994 թ. համաձայնագիրը կորցրել է ուժը: Իսկ երբ Մինսկի խմբի համանախագահները պարզաբանումներ պահանջեցին Մամեդյարովից, նա նշեց, թե դա դեսպանների անձնական նախաձեռնությունն էր, իսկ կենտրոնից նրանք նման հանձնարարություն չէին ստացել:

 

Այս ամենը, բացեիբաց հայտարարելով, Նալբանդյանը ևս մեկ անգամ նվաստացրեց արհեստականածին պետությանը և նրա ղեկավարներին, քանզի չի կարող որևէ դեսպան նման կարևորության հարցի վերաբերյալ իր գործողությունները տնօրինել սեփական հայեցողությամբ' առանց Բաքվի հետ համադրելու: Իսկ եթե Բաքվի հետ էլ խորհրդակցել է, կամ հենց նրա ցուցումով էլ արել է այդ քայլը, ապա Մամեդյարովի պարզաբանումն է արդեն որպես նվաստացում դիտվում: Այս հարցի հետ կապված կարծիքներ են շրջանառվում նաև, որ Մամեդյարովը տարբեր շրջանակներում անկեղծացել է, թե արտերկրի դեսպաններից ոմանք, իրեն պարզապես չեն ենթարկվում:
Ինչևէ, միայն գովեստի խոսքեր պետք է հնչեցնել արտգործնախարար Նալբանդյանի հասցեին' նման համարձակ պահվածքի և մերկացնող ելույթի համար, իսկ նրան քննադատողներին էլ խորհուրդ տալ, որ եթե մարդ իր գործունեությունը շատ չի հանրայնացնում, ապա միայն դրա համար նրան մեղադրել պետք չէ: Դուք ինքներդ գոնե մի բան արեք երկրի համար, ապա որևէ մեկից դա պահանջեք:

 

 

Հայոց Տուն