Արցախը` հարավկովկասյան 4-րդ դե-յուրե Հանրապետություն.
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրանագիծը' Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

 

Հայաստանը բազմիցս զգուշացրել է ադրբեջանին, որ պատերազմը վերսկսելու պարագայում ՀՀ ԱԺ-ն կնդունի օրինագիծ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Իրոք-որ ժամանակն է մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարց դարձնել Արցախի' որպես անկախ և ինքնիշխան հանրապետություն ճանաչելու խնդիրը: Դա նաև ԼՂՀ ինշխանություններին հնարավորություն կտա հետագայում Արցախի հետ կապված բանակցությունների սեղանի շուրջ լիիրավ տանտիրոջ կարգավիճակում հանդես գալու և որպես անկախ պետություն իր ժողովրդի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար:

 

Այսպիսով' ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը ծանր իրավիճակի մեջ է հայտնվելու և մնում է միայն օր առաջ հետ նահանջել իրենց հարձակվողական դիրքերից և վերադառնալ ԼՂՀ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելի տարբերակին: Մենք կարող ենք միայն փաստել, որ կառավարությունը այսօր հավանության արժանացրեց սույն նախագիծը և շուտով այն կուղարկվի Ազգային Ժողով քննարկման:
Հ.Գ. Գնդակը հակառակորդի դաշտում է !

 

Սարգիս Մելիքյան