Արցախի տարածքում հակառակորդին դիրքեր թողնելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում մեր ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար:

 


Հասունացել է պահը, որ Արցախի ռազմակաքաղաքական ղեկավարությունը հետևի մեր բանակի և ժողովրդի միասնական ցանկությանը, անջատի հեռախոսները Երևանից, Մոսկվայից ու այլ տեղերից և առաջ շարժի մեր հաղթական բանակը: Հակառակորդն իր ագրեսիայով տվել է մեր հակահարձակման քաղաքական և ռազմական բոլոր հիմքերը:

 


Իսկ հեռախոսները կարելի է միացնել այն ժամանակ, երբ ոչ միայն ազատագրված կլինեն մեր կորցրած դիրքերը, այլև Շահումյանի շրջանը, Թարթառի (Միր-Բաշիրի) շրջանը, Հորադիզի ամբարտակը կամ որևէ այլ ռազմավարական հանգույց:
Այս մարտավարական հրամայականը առաջիկա օրերի հարց է: Այն նաև անհրաժեշտ պայման է մոտ ապագայում հակառակորդին վերջնականապես ծնկի բերելու լայնամասշտաբ գործողության համար:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է վստահ լինել, որ նման քայլ կատարելու դեպքում ստանալու է համայն հայության բացարձակ աջակցությունը թե Հայաստանում և թե արտերկրում:

 

Ժիրայր Սեֆիլյան