Արդեն էնքան եմ կարդում սոված, նվազ, մրսող զինվորի մասին , որ ուզում եմ պատմական արխիվից հանեմ ծառայության ժամանակվա նկարները , դնեմ էջումս ու գնամ հանձնվեմ ՌՈ:

 


Ես իմ կյանքի մեջ սոված զինվոր չեմ տեսել: Անհամ ճաշ տեսել եմ, ժոկ քցող պյուրե տեսել եմ , բայց սոված զինվոր չէ էլի ախպեր չէ: Ճիշտա, բանակի ճաշարանը մի քիչ տարբերվումա 5 աստղանի հյուրանոցի ճաշարաններից, բայց ուտել լինումա: Բաներ լինում են , որ չես կարում ուտես կամ չես սիրում , նորմալա, որ ուշադիր նայեք տունն էլ մեկ - մեկ բաներա լինում , որ չեք ուզում ուտեք:

 


Հ.Գ. Հիշեք ՝ սոված զինվորը չի կարող կռվի ու դիրք պահի: Իսկ մենք արդեն քանի տարիա հանգիստ ապրում ենք՝ իշնորհիվ դիրքում կանգնած տղերքի:
Հ.Գ.Գ. Մի հատ կածիլոկի մեջ , գիշերվա կես խաշած նրբերշիկ լիներ, հերթապահից թաքուն ուտեինք:

 

 

Աշոտ Ասատրյան