Բանակից մնացած լավ սովորություններ

 

Եթե նախքան բանակ գնալը տղան սափրվում էր 20 րոպեում, ապա բանակից հետո տղամարդը սափրվում է 10 րոպեում:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան հաց էր ուտում 30 րոպեում, ապա բանակից հետո տղամարդը 15 րոպեում է հաց ուտում:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան առավոտները շատ դժվար էր արթնանում, ապա բանակից հետո տղամարդու համար առավոտ 6-ին արթնանալը մեկ բաժակ ջուր խմել է:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան պտտաձողից կախված անգամ մեկ հատ չէր կարողանում ձգվել, ապա բանակից հետո տղամարդը մինիմում 7-8 հատ ձգվում է:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան պարտաճանաչությունը չգիտեր ինչ է, ապա բանակից հետո տղամարդը ավելի պարտաճանաչ է դառնում:

 

Եթե նախքան բանակ գնալը հայրը տղային հիշատակելիս ասում էր երեխեն, ապա բանակից հետո ասում է տղես 

 

Եթե նախքան բանակ գնալը տղայի համար պռոբլեմատիկ էր կոշիկ հագնելը, ոտքերը վնասվում էին, ապա բանակից հետո տղամարդու ոտքերտ միայն երկաթից կոշիկները կարան վնասեն:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան հիգենիայի հետ սեր չուներ, ապա բանակից հետո տղամարդը առավել մաքրասեր է դառնում:

 

Եթե նախքան բանակ գնալը տղան անգամ ամռանն էր երկարաթև հագնվում, ապա բանակից հետո տղամարդը մեկ մեկ ձմառն է կարճաթև հագնում:
Շարունակելի...

 

Աշոտ Եսայան