1. Ո՞ւր է կորում մետրոյի համար փորված հողը:

Մետրոյի կառուցման համար փորվում է 50-ից 70 մետր խորությամբ հողատարածք: Հողն այդ խորության պայմաններում շատ որակյալ է ու փխրուն: Այն օգտագործվում է շինարարության մեջ, հիմնականում որպես ասֆալտների ներքին շերտ:

 

2. Արդյո՞ք պետք է փոխել անձնագիրը, եթե պլաստիկ վիրահատության եք ենթարկվել:
Ըստ օրենքի, անձնագիրը փոխելու պատճառներից են կտրուկ գիրանալը կամ նիհարելը, մազածածկի հեռացումը ( ճաղատ դառնալը ) և պլաստիկ վիրահատություն անելը: Չնայած, որ ոչ բոլորն են նման իրենց անձնագրի նկարին, այնուամենայնիվ ցանկալի է հնարավորինս նմանեցնել' փաստաթղթային անհարմարություններից խուսափելու համար:

 

3. Ամնեզիայով տառապող մարդիկ ինչո՞ւ չեն մոռանում խոսելու ունակությունը և շարունակում են շփվել:
Հիշողության պատասխանատու կետը գտնվում է գլխուղեղի վերին հատվածում, որի վնասվելու հավանականությունը ավելի մեծ է, քան խոսքի պատասխանատու կետերինը, որոնք երկուսն են ու գտնվում են գլխուղեղի ավելի խորը հատվածում: Երկուսից մեկի վնասվելու դեպքում մյուսը ամբողջ ֆունկցիան վերցնում է իր վրա և այդ իսկ պատճառով խոսելու ունակությունը չի տուժում: Բժիշկներն այսօր ունակ են երկարատև կուրսերից հետո վերադարձնել մարդուն իր հիշողությունը: Դա է պատճառը, որ մարդը հիշում է ոչ թե իր «ով» լինելը, այլ տարօրինակ սովորություններ ու խոսքեր:

 

4. Վազքի մարաթոնների ժամանակ ինչո՞ւ են մարզիկները վազում ժամասլաքի ուղղությամբ:
Ավանդույթը պահպանվել է դեռևս Էլլադայի ժամանակաշրջանից, երբ սպորտը հակադարձում էին բնության հետ: Այդ ժամանակ էլ որոշեցին վազել հակառակ ուղղությամբ: Իհարկե ոչ թե ժամասլաքի, որը դեռ չէր հայտնագործվել, այլ արևի շողքի հակառակ ուղղությամբ: Դարեր անց մարզիկները հասկացան, որ այդ ուղղությամբ վազելն ավելի հարմար է: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ այսօր:

 

5. Ինչպե՞ս համացանցում կողմնորոշվել խոսակիցը իգական, թե՞ արական սեռի ներկայացուցիչ է:
Ըստ հոգեբանների, վիրտուալ զրույցում տղամարդիկ հիմնվում են տրամաբանության ու փաստերի , իսկ իգական սեռի ներկայացուցիչները սեփական եզրակացությունների ու զգացմունքների վրա: Վերջիններիս բնորոշ է ամբողջական նախադասությունները, որոնք կարող են պարունակել զգացմունք արտահայտող արտահայտություններ: Արական սեռի ներկայացուցիչները հիմնականում հանդես են գալիս հարց տվողի դերում: Նրանց հաճախ չեն բավարարում պատասխաններն ու ցանկանում են մաքսիմալ տեղեկատվություն քաղել խոսակցից:

 

Ռաֆի Թադևոսյան