Պատերազմական իրավիճակում կանայք և երեխաներ չպետք է տուժեն: Անկախ պատերազմի պատճառից, մեղավորներից ու անմեղներից , երեխաների ու կանանց վրա ուժ գործադրելը չի ընդունվում ոչ մի քաղաքակիրթ հանրության կողմից: «Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն: Եթե թուրք մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, ի՞նչ է պատահել որ, այդ ժամանակ իմ որդին էլ զենք կվերցի» Դուշման Վարդանի կարգախոսն էր:

 


Չի կարելի պղծել գերեզմանները և սրբավայրերը: Ոչ մի զինվորի պատիվ չի բերի փամփուշտները մահացածների վրա վատնելը: Դա նախ և առաջ սրբապղծություն է:
Չի կարելի անդամախեղել մահացածների կամ գերիների մարմինները: Արդեն զոհված զինվորը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում և նրա մարմնին ավելորդ վնաս հասցնելը չի տեղավորվում ոչ մի նորմալ մարդու ուղեղում:

 


Այսպիսի օրենքներ շատ կան , որին պետք է հետևի իրեն հարգող ցանկացած զինվոր, բայց փորձը ցույց է տալիս, որ Արցախյան պատերազմի հենց սկզբից ու արդեն 20 տարուց ավել մեր թշնամին շարունակեմ է չենթարկվել այդ օրենքներին , ավելին ՝ փորձում է միայն այդ կերպ հասնել հաջողության: Իսկ երբ քո հետ վարվում են չգրված օրենքներով, ահաբեկիչների նման , որոնք չունեն սրբություն , ապա նրանց պետք է պատասխանել նույն ձև, մի բան էլ ավել, որպեսզի սեփական մաշկի վրա զգան այդ ցավը:

 

Աշոտ Ասատրյան