Հայաստանի գոյության հնարավորությունը պայմանավորված է Արցախով, եթե կորցնենք այն' կկորցնենք նաև ամբողջը, հետևաբար նախկին ՀԽՍՀ տարածքում բնակվողներս պարտավոր ենք արցախաբնակների հետ միասին կերել բոլոր դժվարությունները, առանց որևէ բացառության: Անթույլատրելի է, որ Արցախում հայտարարվի զորահավաք, իսկ մեզ մոտ ոչ: Անթույլատրելի է որ մարդիկ միայն կամավորական սկզբունքով ընդգրկվեն արցախյան բանակ, այն էլ զինվորական վերապատրաստում չանցնելով, սա նախորդ դարը չէ, երբ կանոնավոր բանակ չկար: Պետք է վերջ տրվի ֆիդայական մտածողությանը: Անթույլատրելի է իրավիճակի ողջ բեռը թողնել արցախցիների ուսերին: Անբարոյական է, երբ ազգի մի հատվածը զրկանքներ է կրում, իսկ մյուսը ցոփ կյանք վարում:

 


ՀՀ Կառավարությունը' ի դեմս Պաշտպանության նախարարության պարտավոր է զորահավաք կազմակերպել նաև այս տարածքում: Ի թիվս պետության առջև ծառացած այլ խնդիրների, նաև այս մեկի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, սակայն ասվածից չի հետևում, որ ինքներս կարող ենք անհաղորդ մնալ: Իշխանությունները ստիպված կլինեն որևէ բան անել միայն հանրության ճնշման տակ:

 

 

Կարեն Շիկոնյան