Գոյություն ունեն այսպիսի օգտատերեր՝

 

1.Վերնագրեր կարդացողներ.
Նրանք նեղություն չեն քաշում և չեն կարդում ամբողջ նյութը, հետևաբար նրանց մեկնաբանությունները գլուխգործոցներ են դառնում։ Մեր մեջ ասած՝ դրանք մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, մանավանդ երբ լատինատառ է լինում Смайлик «smile»

 

2.Անխնա ու անխտիր տարածողներ.
Բոլոր սրտաճմլիկ, հումորային, ապուշ նյութերը տարածում են առանց հասկանալու, և դա բավական չէ, կասկածելի ֆեյքերի հոծ բազմության հետ են ընկերություն անում։

 

3.Խորհուրդ տվողներ.
Կապ չունի, որ նրանք ոչնչով չեն զբաղվում, բայց կարող են հանճարեղ խորհուրդ տալ, ասենք, որևէ ակադեմիկոսի, գործարարի, նախագահին ու այսպես շարունակ։

 

4.Նկարներ և նյութեր գողացողներ.
Մի տեսակ սրա իմաստը չեմ հասկանում, բայց հաճախ եմ նկատում, որ նյութերը տարածում են առանց աղբյուրը նշելու, բայց հետո, երբ պարզվում է, որ կեղծ տեղեկատվություն է կամ ֆոտոշոփ արած նկար, նույն արագությամբ էլ ջնջում են։

 

5.Վիրուսներ տարածողներ.
Նրանք կարծես այս աշխարհից չլինեն, ֆեյսբուք են մտնում ծանոթանալու նպատակով, չգիտեն էլ, որ ամեն մեկին չեն կարող գրել, էլ չասեմ՝ ամեն կասկածելի նյութ բացել ու մեզ վիրուսախեղդ անել...
Այո, նրանք կան, գոյություն ունեն...

 

Մարինե Ամիրյան