Ապրիլի 2-ից սկսած ռազմական գործողությունների տեւական դադարից հետո շատ դիպուկ մի խոսք տարածվեց համացանցում. «Մենք բուշլատներով հաղթեցինք էս կռիվը - դուք կոստյումներով հանկարծ տանուլ չտաք այն»:

 


Այս ձեւակերպումը հավանաբար լավ չէին ըմբռնել իշխանությունների ներկայացուցիչները եւ դրա վառ ապացույցը ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանի հայտնի հայտարարությունն է:
Նաղդալյանի հայտարարությունը հայկական տիրույթից սահուն անցավ ադրբեջանական մեդիադաշտ:
Իշխանություններից որեւէ մեկը Նաղդալյանի հայտարարության մեջ խնդիր չի տեսել, կամ գոնե չի հայտարարել այդ մասին: Սա նշանակում է, որ իշխանության ներսում կիսում են նրա կարծիքը կամ գոնե նմանատիպ մտքեր ունեն:

 


Եթե Հերմինե Նաղդալյանն իր հայտարարության համար հրաժարական չի տվել (Գոնե մինչ այս պահը) ապա պետք է համարենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես ամբողջությամբ կիսում է նրա մոտեցումները:
ՀԳ. Ափսոս, որ կոստյումներով էս կռիվը տանուլ եք տալիս տիկնայք եւ պարոնայք, բայց Ղարաբաղում ծառայող տղեքը, որ զորացրվեցին իրենք իրենց ձեռքով ձեր հախից կգան՝ չկասկածեք: