2015 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից ֆեյսբուքին ուղղարկվել է օգտատերերի հաշիվների վերաբերյալ 8 հարցում, որոնցից բավարարվել է 75%-ը: Ըստ այս տվյալների 2015 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածի հետ համեմատած, հարցումների թիվն ավելացել է:

 


Ադրբեջանից եղել է 4 հարցում, որոնցից ոչ մեկի մասին ինֆորմացիա ֆեյսբուքը չի տրամադրել:
Վրաստանից 4 հարցում՝ բավարարել է 75%-ով:
Ռուսաստանից 4 հարցում՝ ոչ մեկը չի բավարարվել:
Տարածաշրջանից ամենաշատ հարցումներն արել է Թուրքիան՝ 503 հաշիվների վերաբերյալ, որոնք բավարարվել են 84,2 %-ով:

 


Հարցումների նման մեծ քանակը կարելի է կապել այս տարի Թուրքիայում տիրող ներքաղաքական լարվածության հետ: Ըստ երևույթին բացի թուրք օգտատերերի հաշվիների մասին հարցումներից, Թուրքիան նաև հարցումներ է արել քուրդ օգտատերերի հաշիվների վերաբերյալ:
Նշեմ նաև, որ 2015-ի առաջին կեսի համեմատ, ամբողջ աշխարհում ևս ավելացել է նման հարցումների քանակը՝13%-ով: 2015-ի հունվար-հունիս ամիսներին եղել է 41214 հարցում, հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 46763:

 

Ռուբեն Խաչատրյան