18 տարին լրացած եւ զինապարտության ենթակա արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիների զորակոչման հարցը պետք է զգացմունքային դաշտից վերադառնա տրամաբանական ռացիոնալ դաշտ:
Այս օրենքի ընդունման ջատակովներից են նաև իմ ընկերները, ովքեր այս առաջակով փորձում են հավասարության հարց լուծել ու վերացնել սոցիալական անարդարությունը:

 


Սակայն պետք է վստահեցնեմ իմ ընկերներին, որ իրենց մտահոգությունը չի փարատվելու այս օրենքի ընդունմամբ:
Հիմա կշարադրեմ այն կետերը, որոնք կարող են խախտվել այս օրենքի ընդուման արդյունքում:
1. օրենքի ընդունմամբ կրթական ու գիտական լուրջ պոտենցիալ ունեցող երիտասարդները կզրկվեն այլընտրանքից' սովորելուց:
Հիմա կասեք թող ծառայությունից հետո սովորեն: Պատասխանեմ' փորձը ցույց է տալիս, որ ծառայությունից հետո շատերը լծվում են հացի փող աշխատելու գործին:

 


2. ներկայումս ասպիրանտուրա սովորում են, հիմնականում ոչ թե իրական կրթության ու գիտության ճատագովները, այլ' պաշտոնյաների ու փողատերերի զավակները, որոնք դա անում են 2 պարզ պատճառով' ազատվում են ծառայությունից և ունենում են գիտական աստիճան:
3. նախորդ կետը կարգավորելու համար ոչ թե պետք է բոլորին զրկել էդ հնարավորությունից, այլ հստակ մեխանիզմ սահմանել ու հետևել, որպեսզի նման արատավոր երևույթը շանս չունենա:
4. եթե դրանով ուզում եք սոցիալական արդարությունը վերականգնել, ապա ասեմ. չինովնիկների ու մեծահարուստների երեխաները չեն գնալու բանակ' բժշկական ամենատարբեր թղթղեր պատրաստման ապահովմամբ, իսկ գնացողը փողի դիմաց կամ զորամասում կայֆավատ կլինի, կամ էլ փողի դիմաց տանը կմնա: Կամ էլ գրանցում են իրանց էրեխեքին հեռավոր գյուղերում ու դասավորում Երևանում ծառայությունը:

 


5. Ուզո՞ւմ եք բանակում զինվորի պակաս չունենաք, խնդրեմ, չծառայելու համար էնպիսի վճար սահմանեք, որ մի չծառայած մեծահարուստի զավակի փոխարեն 2 տարի X քանակությամբ պայմանագրային զինվորներ համալրեն բանակը բարձր աշխատավարձով:
6. Բժիշկներին պարտադիր տարեք բանակ, թող իրենց մասնագիտական գիտելիքները 1 կամ 2 տարի հմտացնեն բանակում:
Մի խոսքով' անգամ ազնիվ մղումով այս նախաձեռնությունը չի լուծելու ձեր առաջ դրված խնդիրը, հարգելի ընկերներ և ոչ հարգելի իշխանավորներ:

 


Հ.Գ. խրախուսեք բնական գիտությունները, որ համալրեն ռազմաարդյունաբերության մասնագետների ու գիտնականների շարքերը: դա պակաս ծառայություն չի
Հ.Գ.Գ. Ձուկը գլխից է հոտած: Կոռուպցիան վերացնելու կոնկրետ մեխանիզմներ սահմանեք, որ ոլորտը կարգավորի, որ ստիպված չլինեք ունքի կարգավորման փոխարեն աչքախառը պոկել ու արդյունք չունենալ:
Կսպասեմ քննադատությունների կամ հակառակը հիմնավորող պնդումների:

 

 

Դավիթ Սանասարյան