Ադրբեջանական կողմը իր ռազմական անհաջողությունների մեղքը թափել ԵԱՀԿ-ի՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մոնիտորինգ իրականացնող խմբի, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի վրա։
Բաքվի բռնապետի խոսափողի վերածված նախկին զինվորական, «ռազմական փորձագետ» Ուզեյիր Ջաֆարլին հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է արգելի ԵԱՀԿ-ի դաշտային մոնիտորինգը իր վերահսկողության գոտում, քանի որ Անջեյ Կասպրշիկը« գաղտնի տեղեկություններ է հաղորդում» հայկական կողմին։

 


«Ռազմական փորձագետը» Կասպրշիկին մեղադրել է նաև հայանպաստ քաղաքականության մեջ՝ նշելով որ 2001 թվականից վերջինս զբաղեցնում է այդ պաշտոնը, ինչն էլ ապացուցում է, որ նա վարում է հայամետ գործունեություն։
Ի դեպ, նույն այս «փորձագետը» այնքան չի տիրապետում իրավիճակին, որ հայտարարում է, թե « Ապրիլի 5-ին Մոսկվայում ՀՀ և ԱՀ ՇԳ պետերը հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել»։

 

 

Աշոտ Մովսիսյան