Բրիտանական « Ռոյթեր» լրատվական գործակալությունը հայտնում է, որ թենիսի Ուիմբլդոնի գերմրցաշարի ղեկավարությունը հայտարարել է 2016թ ստուգատեսում հակադոպինգյաին խստացված միջոցառումների անցկացման մասին:
Ներկա պահին Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչներն ու թենիսի միջազգային ֆեդերացիան՝ ITF բանակցում են գերմրցաշարի մեկնարկի նախօրեին ոչ մրցումային լրացուցիչ դոպինգ –ստուգումներ մրցաշարի միջոցների հաշվին անցկացնելու շուրջ: Այդ ստուգումները պիտի իրագործի Անգլիայի հակադոպինգային գործակալությունը՝ UKAD-ը: «Ռոյթերը» հայտնում է նաև, որ առայժմ դոպինգ - ստուգումների վերաբերող այլ մանրամասներ չի հաղորդվում:

 


Մրցաշարն առաջին անգամ կայացել է 1877թ.-ին: Այս տարի անցկացվելու է հոբելյանական՝ 130-րդ անգամ: Ուիմբլդոնի նախորդ՝ 129-րդ խաղարկությունում մրցանկային հիմնադրամը կազմել էր 26 մլն 750 հազար եվրո:Այս անգամ ստուգատեսի մրցանկային հիմնադրամը5 տոկոսով ավելի կլինի ու կկազմի 28,1 մլն ֆունտ ստեռլինգ:
Աշխարհի ամենահին և հեղինակավոր թենիսի այս մրցաշար, որը «Մեծ սաղավարտ» մրցաշարքի 4 մրցաշարերից մեկն է, ամենամյա է և ավանդույթի համաձայն անցկացվում է հունիսի վերջին հուլիսի սկզբին Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում և տևում է 2 շաբաթ։

 

 

Արամ Ուգուջյան