Ես այսօր հեռացրեցի արցախյան ապրիլյան նկարներն ու ինձ այլոց նկարների վրա արված նշումները (tag-երը): Մի պարզ պատճառով. մարդիկ չեն հասկանում, որ չի կարելի նշել տեղանքի և այլ մանրամասնությունների մասին: Իսկ որոշ նկարների տակ քննարկումներ են գնում, որտեղ ոմանք ուզում են անպայման ցույց տան, որ այդ տեղերը գիտեն, նշում են տեղանուններ ու զորամասի կամ մարտական դիրքի համարներ: Հարգելիներս, պատերազմը չի ավարտվել, ռազմագծերը նույնն են, չի կարելի գրել ու ցույց տալ զորքի քանակի, տեղանքի, սպառազինության, պաշտպանական և ինժեներական կառույցների, զինամթերքների ու այլ ռազմական կարևորություն ունեցող բաների մասին:

 


Որպես հուշ՝ միայն անշառ, մեծ համայնապատկեր չունեցող մեկ-երկու նկար դրեք: Եթե ուզում եք, որ այդ նկարն ունենամ՝ որտեղ կամ կամ հետաքրքիր նկար է, ապա այն ինձ փոխանցեք կամ էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության դաշտի միջոցով: Որ նկարում ինձ tag անեք ու զգամ, որ այն անվտանգության նորմ է խախտում՝ հեռացնելու եմ tag-ը ու խնդրելու եմ, որ դուք էլ տվյալ նկարը հեռացնեք համացանցից:
Հիմա էլ իմ բոլոր ընկերներին խնդրում եմ նույն կերպ վարվել:
Մի 20 տարի հետո հանգիստ կտեղադրեք այդ նկարները, երբ Հայրենիքի սահմաններն ավելի ընդլայնված կլինեն ...

 

 

Արթուր Եղիազարյան