Հիմա խոսքս ուղղում եմ բոլորին՝
Հագելի բոլոր, եթե դուք տեսնում եք բանակի մասին նյութեր. «Շտապ», «Տարածել», «Անխնա տարածեք» ու նմանատիպ բառերով, ապա վստահեցնում եմ, որ էտ նյութերը անլուրջ են ու դրանք պետք չի տարածել քանի որ.

 

1. Բանակում չի կարող տեղի ունենալ նենց բան, որ շտապ տարածել պետք լինի ու դրա մասին դուք իմանանք անհայտ, անիմաստ ու ոչինչ չասող կայքից:

 

2. Հիմնական բաները, որոնք ՖԲ-ում են տարածվում դա ներքին լսարանի համարա ու հնարավոր չի նենց կարևոր բան լինի, որ հենց դուք պետք է տարածեք, որ հասարակությունը իմանա:
Կարճ ասա՝ Մի տարածեք էլի տենց վերնագրերով նյութերը, քանի որ դուք մեր հայրենիքին ոչնչով չեք օգնում, առավել ևս՝ բանակին: Դուք օգնում եք մի երկու անիմաստ կայքին վյուներ ունենալ, որը անիմաստա!!!
Հ.Գ. Հա մեկ էլ էն նկարները, որ դնում ու գրում են. «Տարածեք ՖԲ-ով թող թուրքը տեսնի վախենա», հորս արև թուրքը դրանք չի տեսնում անիմաստ մի տարածեք, հո դուք միամիտ չեք:
Այ սա շտապ տարածեք, որ բոլորը իմանան

 

Անկախ Հայաստան