«Տեղեկատվական պատերազմ» կոչվածը չի նշանակում ապատեղեկատվություն տարածել։ Հակառակորդին մոլորեցնելը, ապակողմնորոշելը կարող են տեղեկատվական գործողությունների մաս լինել՝ կախված իրավիճակից ու խնդիրներից, բայց դա չի նշանակում, որ պետք է անդադար խաբել։ Է´լ չասեմ, որ հաճախ այդ խաբեության իրական թիրախ դառնում է ոչ թե հակառակորդը, այլ սեփական բնակչությունը։
Ռազմական խորամանկությունը (ամերիկյան զինվորականների ժարգոնով՝ MILDEC — military deception) տեղեկատվական գործողությունների ընդամենը մեկ ու հաճախ ոչ գլխավոր տարր է։

 

Կարեն Վրթանեսյան