Հալաբյանի ավտոբուսի պայթյունը մի քիչ անհասկանալի էր ինձ համար: Կխոսեմ միայն այն բանից, ինչից տեղյակ եմ: Փորձագետներն արդեն իսկ հաստատել են, որ ''տրոտիլ'' պայթուցիկ նյութն է պայթյունի ''սուբյեկտը'': Քանի որ իմ բանակային մասնագիտությունը սակրավորն է, մենք դասերի ընթացքում ուսումնասիրել ենք պայթուցիկ նյութեր այդ թվում նաև տրոտիլ: Ասեմ որ տրոտիլը առանց ''դետոնատորի'' չի պայթում: Այսինքն այն պայթեցնելու համար դետոնացիա պետք է ստեղծես: Տրոտիլն անգամ եթե վառում ես, մոմի նման վառվում է սև ծխով, չի պայթում: Դետոնատորներն էլ 2 տեսակի են լինում' էլեկտրոդետոնատոր, էլեկտարականության միջոցով պայթեցվող և ''կափսուլ դետոնատոր'' քուղով ''ֆիթիլ'' պայթեցվող :

 


Էլեկտրոդետոնատորը' պայթեցնելու համար էլեկտրականություն է անհարժեշտ, երկար լարեր, հատուկ սարք կա անգամ դրա համար նախատեսված մի խոսքով դժվար թե այդ երիտասարդը կարողանար այդ սարքավորումները իր հետ մտցներ ավտոբուս, նախապատրաստվել պայթյունի ու դա ոչ ոք չնկատեր:
Նույն բանը կարելի է ասել նաև քուղով դետոնատորի պայթեցնելու մասին, քանզի այն ևս բարդ պրոցես է, քուղը մտցնում են դետոնատորի մեջ, ամրացնում են այն, այնուհետև հատուկ թեքությամբ կտրում են քուղը, որպեսզի այրելուց հեշտ լինի, բացի նորից ասեմ, դժվար թե երիտասարդը քուղը վառեր ու ոչ ոք չնկատեր դա:
Հիմա հարց է առաջանում, եթե տրոտիլ է եղել պայթուցիկ նյութը, ո՞նց է առանց դետոնացիա պայթել հարգելի փորձագետներ:

 

 

Աշոտ Եսայան