Հետսովետական երկրներ կան, օրինակ Ուկրաինան, Վրաստանը, Մերձբալթյան երկրները, որոնք կարողացել են իրենց մեջ ուժ գտնել արժևորել սեփական պատմությունը, և անկախացումից հետո ունեն «Սովետական օկուպացիայի» նվիրված թանգարաններ: Այդ երկրների քաղաքական էլիտաների և հասարակությունների մոտ սովետը երբեք չի ասոցացվել հայրենիքի հետ:

 

Կարմիր բանակը նրանց ընկալումներում եղել է իրենց օկուպացնողը և նրանք վերջնականապես կարողացել են արմատախիլ անել սովետը իրենց մտածողությունից, ինչպես նաև ազատագրվել ռուսական կործանարար ազդեցությունից: Արդյո՞ք մենք արժևորում ենք սեփական պատմությունը: Վստահաբար շատ դեպքերում ոչ, հակառակ դեպքում մենք նույնպես կունենայինք սովետական օկուպացիայի մեր թանգարանը, դրանով իսկ հստակ դիրքորոշումը և գնահատականը ցույց տալով անցյալին:

 

Դավիթ Ֆիդանյան