Իշխանությունները պետք է արժանին մատուցեն հայ լրագրողներին և մեդիա ոլորտի բոլոր այն աշխատակիցներին' ովքեր իրենց փայլուն հաղթանակը կրեցին ապրիլի սկզբից մինչ այսօր թշնամու կեղծ ու ապատեղեկատվական լրատվամիջոցների դեմ։

 


Ո՛չ պակաս կարևորագույն պատերազմներից է նաև լրատվական պատերազմը, որը առաջին հայացքից անտեսանելի է, սակայն շատ ավելի կարևոր է և ունի պետության ավելի մեծ ուշադրության և աջակցության կարիքը, բազմաթիվ այդ ոլորտի աշխատակիցներ նույն պես արժանի են պատվո շքանշանների ու մեդալների քանի, որ ըստ ինձ լրագրությունը դա դիվանագիտության հրետանին է, ասում են' հրետանին պատերազմի Աստվածն է, իսկ այս դեպքում մեր դիվանագիտությունը լրագրողների ներքո ունի այնպիսի հրետանի' որոնք իրենց փայլուն, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ իրենց մասնագիտական գործունեության մեջ հաղթանակ կրեցին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջազգային հանրությանը մատուցվող կեղծ ապատեղեկատվությանը, հաղթանակի վառ ապացույցներից է նաև այն, որ մեր լրագրողների ճիշտ ու զսպված մոտեցումների շնորհիվ թշնամին բազմաթիվ փորձեր է անում թե հեռախոսակապի միջոցով, թե սոցիալական ցանցերում նամակագրությունների միջոցով փորձում է որևէ տեղեկատվություն ստանալ մեր իրադրության և մեր տրամադրվածության մասին։ Մեր հայկական լրատվամիջոցներից շատերը ապրիլի սկզբից մինչ օրս աշխատել են և աշխատում են ռազմական գործողությունների թիզակետում, շատերը աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով ու արտակարգ կատարում են իրենց մասնագիտական և հայրենասիրական պարտքը։

 


Պատերազմական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր լրագրող, օպերատոր, խմբագիր և այլ մեդիա ոլորտում աշխատակից' դա նույն մեր զինվորն է' որի զենքը համակարգիչն է, խոսափողն է, տեսախցիկը և գրիչը, այսքանին մնում է միայն ավելացնել' Փա՛ռք ու Պատիվ մեր Հայաստանում, Արցախում և սփյուռքում գտնվող բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանումների շնորհիվ' լսելի ու տեսանելի դարձրեցին միջազգային հանրությանը և միջազգային այլ կառույցներին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի իրողությունը, որոնք էլ իրենց հերթին չենթարկվեցին հակառակորդի կողմից տարածած անհեթեթ հաղորդագրություններին և լուսաբանումներին։

 


Ես ուրախ եմ այն բանի համար, որ Հայաստանում բազմակարծիք լրագրողները մի կողմ թողնելով իրենց անձնական շահերը, սկզբունքները, հայացքները և մոտեցումները անմիջապես մոտեցրին պետության համընդհանուր շահերին ու սկզբունքներին, ավելի ուրախ կլինեմ այն բանի համար, որ Հայաստանում ի վերջո միասնության գաղափարը և պետական մտածողությունը ծագի ո՛չ միայն ռազմական ու պատերազմական իրավիճակներում, այլ նաև մշտական առօրյա կյանքում։

 

 

Էմիլ Մարկոսյան