Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների խոսքից առաջին տպավորությունս դրական է։ Ակնհայտ է, որ կարգավորման ուղիների մասին որևէ բան չի քննարկվել։ Եվ դա տրամաբանական է։

 

Պարզ է, որ հիմա առաջնային խնդիրը հրադադարի ռեժիմի պահպանումը պետք է լինի, ինչի մասին էլ հենց զրուցել են Նալբանդյանն ու Լավրովը։ Լավ է, որ ռուսական կողմը կարևորում է 94թ.-ի պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը, բայց հասկանալի է, որ դա մեր սպասելիքների նվազագույնն էր միայն։

 


Ընդհանուր առմամբ' հակամարտությունը կրկին սառեցնելու փորձ է անում Ռուսաստանը։ Պարզ է, թե ինչու։ Մեր խնդիրն էլ' հարցի վերջնական լուծումը պիտի լինի։ Բնականաբար' մեր պայմաններով։

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան