Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այս քառօրյա պատերազմը, որը դեռ երկար է վերլուծվելու թե՛ զինվորականների, թե՛ դիվանագետների և թե՛, առհասարակ, ժողովրդի կողմից, փայլուն հնարավորություն էր՝ ընձեռնված մեզ՝ հասկանալու, թե մեզանից ով ով է: Առանձնակի շնորհակալություն պետք է հայտնենք մեր փառահեղ գեներալներին, որոնց շարքում, իմ համոզմամբ, նախևառաջ գեներալ Մանվել Գրիգորյանին,ով ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեց,թե ինչ արժեք է ներկայացնում ողջ հայ ժողովրդի համար: Նրա կողմից իրականացված աշխատանքի ողջ ծավալը հասկանալու համար հարկավոր էր լինել առաջնագծում ու տեսնել, թե ինչպես է գեներալը, պարզապես գերմարդկային ջանքեր գործադրելով, ջանում սատար կանգնել սեփական զինվորներին ու երկրապահ զինակիցներին: Անուրանալի է այս մարդու ներդրած ավանդը հայրենաշինության գործում. քանի դեռ կան նրա նմանները, մենք անհանգստանալու ոչինչ չունենք. դա՝ անխոս»: