Համացանցի օրվա ընթացքում քննարկվող թոփ 1 թեման բնականաբար Լավրովի սպասվելիք այցն է, հատկապես հակառուսական տարրերը և մի քանի մեզ հայտնի կայքեր 24 ժամ լծված են այդ պառակտող և մեր ազգի համար վնասարար գործունեությամբ: Այն որ իրավիճակը չի վերադառնալու ապրիլի 2-ի խաղաղ արշալույսին և որ Կովկասում ստեղծվել է նոր ռազմաքաղաքական իրավիճակ դա ակնհայտ է և այս փաստը ապացուցելու համար մեզ կեղծ մարգարեներ և անիմաստ սուր ճոճողներ պետք չեն: Մեր հասարակությունը կուլ չի տա գրանտկակերների հերթական խայծը, որ կգա Լավրովն ու կասի, թե ինչը պետք է փոխել և ինչպես: Հարգելիներս դա ձեզ չի հաջողվի, մենք գիտակցում ենք, որ սա դիվանագիտական այց է, որի ժամանակ բնական է, որ ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև Աչցախի հիմնախնդիրը, սակայն պետք է գիտակցենք, որ վերջնական որոշողը մեր ժողովուրդն ու իշխանությունն է լինելու:

 

 

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, բախվելով հայկական բանակի մարտունակությանը, հայկական դիվանագիտությանը և քաղաքական ղեկավարությանը, քաղաքական նոր նախաձեռնությունների, միջազգային լեգիտիմության նախադրյալներ նոր շանս է ընձեռել: ՈՒստի այժմ օրվա հրամայական է լինել միասին, վերջ տալ ներքին գզվռտոցներին ու գիտակցել, որ մենք միայն մեր համախմբվածությամբ կարող ենք ուժեղացնել մեր նախագահին, պաթետիկ թող չհնչի, բայց եթե մեր նախագահը իր պարանոցի ետևում զգա մեր միասնականության տաք շունչը ավելի վստահ, ավելի վճռական և ավելի պահանջատեր կզգա ցանկացած բանակցության ժամանակ և պատահական չեր, Եռաբլուրում մեր նորօրյա հերոս Սասուն Մկրտչյանի շիրիմի մոտ Սերժ Սարգսյանի ամբողջ հայությանը ուղղված բռնցքվելու կոչը և այսօր մենք պետք է մի պարզ ճշմարտությու հասկանանք, որ այդ բռունցքը մեզ չեն նվիրելու, այդ բռունցքը մենք ինքներս ենք դառնալու, և այդ բռունցքն էլ հենց հանդիսանալու է այն ուժեղ կռվանն ու հաղթաթուղթը, որով մեր երկրի ղեկավարը պետք է մասնակցի բանակցություններին:

 

 

Էդիկ Մնոյան