Զինադադարը փխրուն երևույթ է։ Թե արտաքին զինադադարը և թե ներազգայինը կողմերից մեկի անպատասխանատու մեկ քայլի պատճառով կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։ Ներազգայինը, սակայն, կարող է խախտվել նաև կողմերից մեկի անգործության հետեւանքով։ Տվյալ դեպքում անգործությունը կարող է լինել բացառապես իշխանության կողմից, որը զինադադարը կդիտարկի ոչ թե որպես իր գործած սխալները ուղղելու հնարավորություն, այլ կընկնի պատրանքների գիրկը' կարծելով, թե զինադադարը հավերժ է և որ այն կկարողանա օգտագործել իր դիրքերը ամրապնդելու համար։ Ստացվել է այնպես, որ ընդդեմ արտաքին մարտահրավերի ներազգային համախմբման կայացման և պահպանման առյուծի բաժինը ընկած է իշխանությունների վրա և այստեղ ամեն սխալ կարող է ծանր հետևանքների հանգեցնել: Հուսանք, որ նման սխլները կբացառվեն և Հայաստանը արտաքին դաշտում կկարողանա օգտագործել իր ողջ ներուժը:


...
Ապրիլիմեկյան իրադարձությունները փոխել են Հայաստանը: Նախաապրիլիմեկյան «ներողամիտ» հասարակությունն այլևս չկա: «Ներողամտության» համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարել: Հասարակությանն այլևս պետք են կոնկրետ, շոշափելի քայլեր:
...Առաջին քայլը կարող է լինել ընդդիմության և քաղաքացիական հասարակության Ընտրական օրենսգրքի հետ կապված 5 պահանջների ընդունումը:

 

Արեգ Գևորգյան