Միջազգային կազմակերպությունների «վերապահուներով» կանխատեսումները
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, այս տարի ՀՀ-ում կարձանագրվի 1,9 տոկոս տնտեսական աճ: Պետության կողմից հրապարակված կանխատեսումները էականորեն չեն տարբերվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրված գնահատականից, սակայն վերը նշված կառույցների կողմից ներկայացված վերջին զեկույցները փոքր ինչ տրված են նվազեցումով, ինչն անհասկանալի է:
Տարեսկզբի երկու ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվությունը,որը կազմել է 4,7 տոկոս, պետք է որ դրական միտում հաղորդեր կանխատեսումներին:

 


Չնայած այն հանգամանքին, որ վերլուծաբանները իրավիճակը կապում են ՌԴ տնտեսության վատթարացման հետ, այնուամենայնիվ անգամ այս պարագայում առկա են հակափաստարկներ: Տարեսկզբին հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկայում կրկնակի ավելացել է՝՝ գերազանցելով նույնիսկ 2014թ. նույն ժամանակահատվածի մակարդակը։
Ինչ վերաբերում է տրանսֆերտներին, ապա նկատելի է ռուբլու ուժեղացում, ինչը ևս դրական կարելի է համարել մեր տնտեսության և մասնավորապես ռուսական շուկայում հայկական արտահանման համար։
Արդյունաբերական ոլորտում տեղի ունեցածը նույնպես մեր օգտին է խոսում: Պղնձի գների աճը շատ կարևոր է մեր տնտեսության համար:

 

Ստեղծված իրավիճակում վերը նշված գործոնները պետք է ստիպեն միջազգային կազմակերպությունների վերանայել իրենց կանխատեսումները, ինչը որ եղավ նախորդ տարի, երբ մեր տնտեսության արձանագրած ցուցանիշները գերազանցեցին այդ կազմակերպությունների կանխատեսումները:
Ամեն դեպքում հրապարակված ցուցանիշները կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ներդրումային դաշտի վրա, քանի որ բազմաթիվ ներդրողներ իրենց կապիտալը շրջանառության մեջ դնելիս հաշվի են առնում միջազգային կազմակերպությունների կողմից կատարած կանխատեսումները:

 

Նարեկ Սարգսյան