Պղտոր ջրում ձուկ բռնողներն ակտիվացել են Հրազդանի ընտրություններից հետո: Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն հայտարարում են, որ կեղծիքներ չի եղել ու այդ հանգամանքներում իրենք պարտվել են: Խոսում են այս ամենից դասեր քաղելու մասին, իսկ որոշ ընդդիմադիրներ խոսում են Հրազդանի կեղծված ընտրությունների մասին: Հույս ունենանք, որ իրոք հետևություններ կարվեն ու հաջորդիվ էլ ավելի ճիշտ կմտնեն պայքարի մեջ:

 


Հիմա հարց: Դուք լավ գիտե՞ք ըտրակեղծիքների ու ընտրությունների ընթացքի մանրամասները, թե՞ Նիկոլենք: Նրանց նախընտրական քարոզարշավի ժամանակ իչքան կարողացաք ցեխ շպրտեցիք Սասուն Միքաելյանի կոմպանիայի վրա:Հիմա էլ, որ սուս մնանք իրանք էլի կդառնան պուպուշ ընդդիմադիրներ ու ժողովրդին փրկելու պատրաստ հռետորներ: Բա կանգնեիք Նիկելոնց թիմի կողքին, բա պաշտպանեիք...Ոչ թե հիմա եզրակացություններ արեք ու ձեր դիվիդենտները հավաքեք ուրիշի գործի վրա:

 

 


Էդգար Խաչատրյան