Մի բավականին դյուրին,պարզ, իրենից առանձնապես դժվարություն չնեկայացնող քայլ կա,որն անելու դեպքում յուրաքանչյուրս կնպաստենք երկրի տնտեսության զարգացմանը, հետևաբար նաև անվտանգության համակարգի ամրապանդմանը:Ո՞րն է այդ քայլը՝ ցանկացած գնում կատարելիս առանահերթությունը տալ հայկական արտադրությանը,եթե կարողանանք հայկական արտադրանքից առաջնահերթ օգտվելը դարձնենք սկզբունք ու ամեն անգամ գնում կատարելիս, լինի դա սովորական կաթնամթերք,տանիքի ծածկ կամ սպասք լվալու պարագա հարցնենք՝ տեղական ունե՞ք սրանով կնպաստենք աշխատատեղերի ստեղծմանը:

 

Աշխատատեղերի ստեղծումը դա լրացուցիչ հարկեր ու արտագաղթի նվազեցում է,լրացուցիչ հարկերը բանակի համար լրացուցիչ միջոցների հնարավորություն է, յուրաքանչյուր չարտագաղթող քաղաքացի սահման պահող զինվորի համար թիկունք ապահովող է և այլը:Սա երկիրը հզորացնելու միակ քայլը չէ այդ հզորացումը արգելակող բազմաթիվ սուբյեկտիվ և մի քանի օբյեկտիվ պատճառներ կան,բայց սա մի քայլ է,որը կարող ենք անել բոլորս ու արդեն վաղվանից ՝ միաժամանակ մտածելով հաջորդ քայլերի մասին:

 

 

Մեսրոպ Եսայան