Հուրի Գեբեշյանն Հայաստանին օլիմպիական 18-րդ ուղեգիրն է պարգևում
Ամառային օլիմպիական 31-րդ խաղերի մայրաքաղաք բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 16-24-ն ընթանում է սպորտային մարմնամարզության «Թեսթ Իվենթ»-անվանումը կրող նախօլիմպիական մրցաշարն, որտեղ խաղարկվում են օլիմպիական ուղեգրեր:

 


Արդեն հայտնել ենք, որ տղամարդկանց բազամարտի որակավորման մրցաշարում ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ հանդես եկած 23-ամյա Արթուր Դավթյանն ,ով փայլուն կատարեց իր առջև դրված խնդիրն ու իրավունք նվաճեց իր կարիերայի ընթացքում 2-րդ անգամ մասնակցելու օլիմպիական խաղերին:
Հատակապես, հենացատկում իր բարդացված ծրագրով ելույթում Արթուր գրանցեց հրաշալի արդյունք ՝15,4 միավոր , որը ստուգատեսի 65 մասնակիցների մեջ լավագույն էր այս մրցաձևում: Նշված վերջին ցուցանիշը վկայում է, որ Դավթյանը Ռիո Դե Ժանեյրոյի այս նույն մարզասրահում, ուր նախօրեին նա օլիմպիական ուղեգիր նվաճեց, օգոստոսին անցկացվելիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերի ժամանակ հենացատկում զորու է պայքարելու օլիմպիական մեդալի համար:

 


Արթուր Դավթյանը դեռ անցյալ տարի հոկտմեբերին Գլազգոյում (Շոտլանդիա) նժույթափերի վրա վարժության բրոնզե մեդալակիր դարձած ու դրա շնորհիվ օլիմպիական ուղեգրի արժանանցած 31-ամյա Հարություն Մեդինյանից հետո ՀՀ մարմնամարզիկներից 2-րդն էր ,որ ՌԻՈ-2016-ի օլիմպիադայում ելույթ ունենալու իրավունքին արժանացավ:
Երեկ այստեղ կայացավ կանանց բազմամարտի որակավորման մրցաշարն, որտեղ էլ իր վստահ ելույթով ուրախացրեց 25-ամյա Հուրի Գեբեշյանն ,ով աշխարհի առաջնությունում արձանգրած իր բարձր արդյունքն այստեղ ևս հաստատեց : Լևոն Կարխանյանի շնորհալի սանուհին հայկական մարմնամարզության մեջ պատմական աննախադեպ հաջողության հեղինակ դարձավ: Նա ՀՀ մարմնարզուհիներից առաջինն է, ով իրավունք է ստացել օլիմպիական խաղերում ներկայացնելու Հայաստանը:

 


2015թ Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99մասնակիցների շարքում 68-րդ տեղն էր գրավել: Թիմային պայքարում ուղեգրեր նվաճածներին բազմամարտի լավագույն 25 մարզուհիների ցուցակից հանելուց հետո Հուրի Գեբեշյանը հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր էր տվել:
Երեկ արդեն 31-րդ օլիմպիադայի մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյորում ԱՄՆ-ում բնակվող ու այնտեղ Լևոն Կարախանյանի ղեկավարությամբ մարզվող, սակայն միջազգային ասպարեզում ՀՀ դրոշի ներքո հանդես եկող Հուրի Գեբեշյանն 67մասնակիցների մեջ 52,415միավոր արդյունքով գրավեց 46-րդ տեղը:
Թիմային պայքարում ուղեգրեր նվաճածներին ցուցակից հանելուց հետո նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականն,ինչը հայ մարմնամարզուհուն օլիմպիական ուղեգիր ապահովեց: Իսկ օլիմպիական ուղեգիր այստեղ նվաճելու էին 36 մարմնամարզուհի:

 


ուրի Գեբեշյանը դարձավ այս պահին արդեն օլիմպիական ուղեգիր նվաճած ՀՀ 18-րդ մարզիկը՝ 7-ը ծանրամարտից, 4-կան ըմբշամարտից ու բռնցքամարտից ու 3-ը՝ սպորտային մարմնամարզությունից: Վերջին ցուցանիշը ևս պատմական է, քանզի առաջին անգամ հայկական սպորտի պարտմության մեջ սպորտային մարնամարզության միանգամից ՀՀ 3 ներկայացուցիչ է մասնակցելու օլիմպիական խաղերին:

 


Որակավորման փուլի առաձին գործիքերի վրա Գեբեշյանն այսպիսի արդյունքներ արձանագրեց ՝
Հենացատակ՝ 13,983միավոր
Տարբեր բարձրության զուգափայտ ՝ 13,133միավոր,
Հավասարակշռության գերան՝ 12,733միավոր,
Ազատ վարժություններ ՝ 12,566միավոր:
Իսկ բազամարտի որակավորման փուլի մրցման ուժեղագույնների եռյակն այս տեսքն ունեցավ՝
1.Գյուլիա Ստեյնգրուբեր, Շվեյցարիա ՝ 57,607 մաիվոր,
2.Ֆլավիա, Սարաիվա, Բրազիլիա ՝ 56,882միավոր,
3.Տաբեա Ալտ,Գերմանիա՝ 55,998միավոր:


Արամ Ուգուջյան