Ցավոք մեզ մոտ հաճախ քննադատության սլաքները թեքվում են սխալ ուղղությամբ: Վերջերս նորաձև է դարձել քննադատել Դիլիջանի ուսումնական կենտրոնը որպես անարդյունավետ ծախսի ցցուն օրինակ: Մինչդեռ իրականում եթե գոնե մի արժեքավոր բան արել են այս իշխանությունները վերջին 8 տարում, հենց այս կենտրոնի կառուցումն է, որովհետև նորմալ իշխանության հաստատումից հետո սա կարող է դառնալ Հայաստանի լավագույն կրթական կենտրոններից մեկը(Պետեկամուտների կազմից դուրս հանելուց հետո անշուշտ), իսկ նորմալ իշխանություն ուշ թե շուտ հաստատվելու է: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ոչ մի ներդրում պետք չէ ափսոսալ և որտեղ ցանկացած ներդրում տալիս է իր արդյունքը:

Անարդյունավետ ծախսերը այլ տեղերում են

 

 

1. Հայաստանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական մեքենաների թիվը հասնում է 1072-ի. համեմատության համար՝ Մեծ Բրիտանիայում այդ մեքենաների քանակը 190 է, Դանիայում՝ 23. մեկ շնչի հաշվով մեզանից 6-7 հազար անգամ քիչ: Պատկերացրեք ինչ գումարներ են ծախսվում այդ մեքենաները գնելու, դրանց սպասարկելու, վառելիքի, վարորդների աշխատավարձի վրա

 


2. Հայաստանի պետական ապարատը գերուռճացված է: Շատ ոլորտների կարգավորման համար, որ բավարար է ընդամենը մի վարչություն կամ նույնիսկ բաժին ունենալ, ստեղծված են նախարարություններ. ավելորդ նախարարությունների քանակը գերազանցում է անհրաժեշտներին. օրինիկ ի՞նչ իմաստ ունի պահել առանձին տրանսպորտի ու կապի, քաղաքաշինության, բնապահպանության, առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, սփյուռքի ու մի քանի այլ նախարարություններ իրենց նախարարներով, փոխնախարարներով, դրանց օգնականներով, խորհրդականներով, քարտուղարներով, վարորդներով, պադավատներով

 


3. Իսկ ամենաուռճացված ու ծախսեր «ուտող» հիմնարկը Ոստիկանությունն է: Վերջին տարիներին այս ոլորտի վրա կատարվող ծախսերը կրկնապատկվել են հասնելով մոտ 40 միլիարդի, ինչը ցույց է տալիս, թե ինչն է հանդիսանում առաջնահերթություն այս իշխանությունների համար: Այն գումարներով, որոնք ծախսվում են ներքին զորքերի հազարավոր ծառայողների, հարյուրավոր «հրեշտակների» ու «բերետների», ՃՈ անիմաստ կառույցի տեսուչների վրա, կարելի է հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր պայմանագրային ծառայողներից կազմված պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմել բանակում:

 

Դավիթ Հովհաննիսյան