Հարգելի ընկերներ

Ինչպես գիտեք, Արցախի պաշտպանական դիրքերին ջուր մատակարարվում է թիկունքից, և այն օգտագործվում է հնարավորինս խնայողաբար'հիմնականում խմելու և սնունդ պատրաստելու նպատակով:

 


Մարտական դիրքերում գտնվող զինվորներին հաստատ պետք կգան ԹԱՑ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ: Եթե որևէ մեկը ցանկություն ունի թաց անձեռոցիկներ, կամ այլ օգնություն ուղարկել մեր զինվորներին, ապա կարող է ինձ հետ կապ հաստատել, կամ անձամբ բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8), որտեղից օգնությամբ բեռնված հերթական ավտոշարասյունը շուտով կմեկնի Արցախ: Մարդասիրական օգնությունը կարող եք փաթեթավորել և նշել Ձեր անունը:

 


Հիշեցնեմ, որ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ԱԻ նախարարության պաշտոնական կայքում (www.mes.am) պարբերաբար թարմացվում է Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության վերաբերյալ տեղեկատվությունը:

 

 

 

 

 

 

 

 


Հայկ Արամյան