Մի քանի ժամ է փորձում եմ մամուլում եղած պատմություններով ու հարցազրույցներով հասկանալ, թե ինչպես անցավ այսօրվա ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների հանդիպումը:

 

1. Ափսոսում եմ, որ ներկա չէի: Հանդիպմանը նախապատրաստվել ենք 6 ամսից ավել: Ուրախ եմ, որ իմ բաժին ազդեցությունը թողել եմ:)

 

2. Ապրե՛ն տղեքը բոլոր ելույթների ու բարձրացրած հարցերի համար: Վստահ եմ, որ այլոց մոտ այսպես կամրապնդվի Հայաստանը հարգելու անհրաժեշտությունը:

 

3. Որ լեզվի մասին օրենքը չի կարելի խախտել, ապահովել էր 6 ամիս առաջ՝ բյուջեն գրելուց: Սա առաջին անգամը չի: Այսպես են եղել 2013-ից ՌԴ-ից պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումներին որնց մասնակցել եմ: Հուսամ, որ այս հարցն էլ զարմանք չի առաջացնի, և բոլոր օրենքները կաշխատեն ՀՀ-ում:

 

4. Հետևողական կլինենք, որ համատեղ հայտարարության տեքստն անպայման հայկական շահերի ապահովման երաշխիքներն ունենա:

 

5. Ցանկացած դեպքում մեր հույսն ու հավատը մեր բանակն է ու մենք:

 

6. Դուխով

 

Թևան Պողոսյան