Խաղաղարար զորքերի մասին երանությամբ խոսողները գուցե մյուսներից լավ գիտեն պատմությունը, գուցե բոլորից իմաստուն են, այլապես նման բան չէին առաջարկի ու պաշտպանի սերժիկի ու վալոդի պլանը, բան չասի, բայց գոնե հանուն սեփական գաղափարների արժանապատիվ եւ տրամաբանված պաշտպանության, կարո՞ղ եք ինչ-որ մի գիտությամբ երաշխավորել, որ (1) դրանով լուծվում է անվտանգության խնդիրը գոնե Արցախի համար եւ (2) Արցախի ինքնիշխանությունը, գոնե այն որակով ինչ ունենք հիմա, չի խաթարվի:

 


Ասեք նաեւ, թե, եթե այդ «փրկարար» ծրագիրը իրականացնեք ու մի օր էլ պարզվի, որ դա Արցախի համար այնքան է անվտանգ, որքան սովետական «Օղակ» գործողությունը, 88-ի Սումգաիթն ու 90-ի Բաքուն, ձեզ մոտավորապես ո՞ր մայրցամաքում գտնենք, ու թե գտնենք' ի՞նչ եք ասելու, հիմա ասեք, հիմիկվանից փաթեթով պատմեք' իմանանք:

 


Եթե էս միամիտ հարցերի պատասխանները չգիտեք, ավելի լավ չէ՞ գոնե բալկանյան խաղաղարարների ոչ վաղ անցյալի փորձը ուսումնասիրեք ու գիտաֆանտաստիկ գրականության վրա աշխատեք, կարող է Բաղրամյան-26-ում լավ ծախվի, что скажете?, перевод нужен?

 

Լևոն Բարսեղյան