Թշնամու դիրքերից մի քանի կիլոմետր /որոշ դեպքերում նաև մետր/ հետ ընկած, հայկական բնակավայրերից մի քանի կիլոմետր առաջ ընկած դիրք է՝ խրամատով և կացարանով: Երկրի սահմանները սկսում են այդ դիրքից հետո, ոչ թե այդ դիրքից: Առաջին գծում հիմնական կանգնում են պայմանագրային զինծառայողներ, բացառություններ լինում են, որ նաև ժամկետայինները կանգնեն:

 

Առաջին գծում մեծ գումարներ ներդնելը, նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցնելը անիմաստ է: Այդ դիրքը ցանկացած րոպե կարող է դառնալ թիկունքային կամ հակառակը՝ անցնել թշնամու կողմը: Այդ դիրքի առաքելությունը կայանում է նրանում , որ հարձակման դեպքում թշնամուց ժամանակ ձգեն մինչ ամբողջ զորքը ոտքի կանգնի: Առաջին գծի ապահովության միակ երաշխիքը արթուն զինվորն է:

 

Ինչպես նաև տաք կացարանը և ապահով խրամատը: Ավելորդ ցանկացած տեխնիկա կարող է վատ անդրադառնալ զինվորի ծառայության վրա: Եթե հնարավորություն լինի կարելի է առաջին գիծը զինել միայն այնպիսի տեխնիկայով , որով հնարավոր լինի հետևել խրամատից մի քանի մետր հեռավորության վրա կատարվող շարժը, մնացած ցանկացած խնդիր խրամատի ներսում պետք է լինի զինվորի սեփական հսկողության տակ:

 

 

Աշոտ Ասատրյան