Սկսվեց ապրիլ ամիսը: Պատմության մեջ մեզ համար ամենածանր ամիսը: Այս անգամ մինչև ամսի 24-ը չհասանք: ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը տեղեկություն ստացան, որ թշնամին նախապատրաստվում է ուժեղ հարձակման: Թշնամին հետախուզական աշխատանքներ էր կատարել և իր առջև նպատակ ուներ 3 դիրք գրավելու, նրա նպատակն է եղել գոնե վերցնել ՝ Թալիշ-Մատաղիս-Մարտակերտ գիծը: Արցախյան մարտերում պարտություն կրելուց 25 տարի հետո, թշնամին որոշում է քայլ առ քայլ գրավել Արցախը:
Դիվերսիոն գործողությունների մասին տեղեկությունը կար, բայց կոնկրետ, որ դիրքի վրա կհարձակվեն պարզ չէր: Արցախյան սահմանը շատ երկար:

 


Ամսի 1-ի գիշերը լույս 2-ի առավոտյան հարձակումը սկսվեց: Հարձակման նշանակետը Թալիշն էր: 30 հոգուց բաղկացած թշնամու ահաբեկչական խումբը հարձակվեց: Մեր զինվորները թողեցին թշնամին մի քիչ առաջանա և պատասխան հարված հասցրին: Թշնամու հատուկ ջոկատայինները մոռթվում էին հայ զինվորների կողմից: Կատաղի մարտեր էին ընթանում: Թշնամու զորքերի վերնախավին լուրը հասնում է, որ զորքը կոտորվում է: Իրենց կենդանի մնացածներին փրկելու համար ուղղաթիռ են ուղղարկում, որպեսզի բացի դրանց հետդարձի ճանապարհը: Տեղ հասնելուն պես ուղղաթիռը խփվում է մեր զինվորի կողմից և չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը: Թշնամու բանակի ղեկավարությանը այլ ելք չի մնում , քան առաջին կարգի տագնապ հայտարարելը: Զորքին ամբողջ սահմանի երկայնքով հարձակման անցնելու հրաման են տալիս: Թե չէ ի՞նչ պետք է բացատրեին սեփական ժողովրդին, ինչպե՞ս եղավ , որ հատուկ պատրաստություն անցած 30 զինվոր ու մեկ ուղղաթիռ այդպես հեշտությամբ ոչնչացրեցին հայերը:

 


Թուրք վարձկան մարդասպանները, ԻՊ ահաբեկիչները , ադրբեջանական բանակի քողի տակ սկսում են հարձակվել հայ զինվորի ու բնակչության վրա: Առաջին մի քանի հարձակումներից հանկարծակիի գալուց հետո, հայկական ուժերը ամբողջ սահմանի երկայնքով սկսում է նախ պաշտպանվել, հետո հետ շպրտել և վերջապես անցնել հարձակման և ավերել թշնամու տեխնիկան և զորքը:

 


Մի քանի օր տևած պատերազմում թշնամու վարձկան զորքերը բռնաբարում էին ադրբեջանական գյուղերի ադրբեջանցի կանանց ու աղջիկներին: Անմարդկային ձևով էին վարվում դիակների հետ, էլ չեմ ասում հանկարծ գերի լիներ նրանց մոտ: Այդ էր պատճառը, որ մեր հերոս զինվորները նախընտրում էին նռնակով տրաքացնել իրենց և հետները մի քանի թուրք տանեն , քան մնան գերի նրանց մոտ: Պատերազմի դադարից հետո ադրբեջանական կողմը անգամ չի ցանկանում հետ ստանալ իր դիակները:
Մի քանի օր տևած պատերազմում հայկական զորքերը ոչ միայն համախմբված պայքարում էին հանուն հողի, այլ նրանց էր միացել ամբողջ աշխարհի հայությունը, ով ինչպես կարողանում օգնում էր, ով կարողանում գալիս էր:

 


Այս ամենից հետո Ադրբեջանը ևս մի անգամ հասկացավ, որ անկախ այս երկրի ներքին խնդիրներին, լավ կամ վատ վիճակին , միևնույն է այս ժողովդրին հաղթելը անհնար է: Իր հարցազրույցներից մեկում Ալիևը նույնիսկ ասաց, որ պատրաստ է հրադադարի , եթե հայերը խոսք տան , որ առաջ չեն գա: Այդ բառերի իմաստը արդեն հասկանալի է: Ադրբեջանը խայտառակ ձևով ձախողել էր իր պլանները...

 

 

Աշոտ Սարգսյան