Միշտ զարմացել եմ մեր ազգի տարբեր իրավիճակներում ցուցաբերվող ծայրահեղությունների վրա: Կրկին մեծագույն հպարտությամբ «առիթ ունեմ» զարմանալ թշնամու դեմ կռվող պատանի զինվորների անկոտրում ոգու դրսևորումների վրա: Քաջաբար,կռվում են,չխնայելով սեփական կյանքը' նահատակվում: Ի հակադրություն' որոշ աղջիկներ և կանայք, երբ ունենք մոտ 65 զոհ, երբ 65 տուն է քանդվել, 65 օջախի ծուխ է մարել, դեռ սիրտ ու հավես ունեն պռտված ու ֆոտոշոփ արած,տարբեր պոզաներով նկարներ ժամանակ առ ժամանակ հրապարակել մի մեծ' անծայրածիր դաշտում' որն ' ՖԲ-ն է, իսկ իրենցից ոչ պակաս քարսիրտները նկարների տակ մեկնաբանեն. «սիրու՜նսսսսսսսսսսսսսսսսսսս, էս ի՜նչ լավն ես,գեղեցկուհի՜...», Իրենք էլ «հուզված» պատասխանեն. «մերսի կյանքսսսսսսսսսսսսսս,արևսսսսսս....»;

 

Ամոթ է,շատ ամոթ,եթե չասեմ' խայտառակություն: Չե՞ք մտածել,որ մի օր կարող է էդ ուղտը ձեր դռանն էլ չոքի: Էդ ժամանակ ձեզ ոչ նկարները կփրկեն,որ տարատեսակ լպրծուն մեկնաբանությունները: Իմ էջին ով հայտնվեց նման ապուշ կարգավիճակով' արգելափակելու եմ անխնա,ինչպես արգելափակել եմ 8 անամոթի....

 

 

Գագիկ Սուրենյան