Ասում եք փող չկա՞ բանակի համար։ Տեղերից մեկը ասեմ։
Սփյուռքի նախարարությանը բյուջեով տարեկան 80 մլն դրամ է հատկացնում՝ «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի համար։
Էդ ծրագրի նպատակն է' «աջակցել սփյուռքահայության լեզվամշակութային ուծացման դեմ պայքարինգ»։
Պարզվում է' սփյուռքահայերը ուծացման լուրջ վտանգի առաջ են, սակայն Սփյուռքի նախարարությունը հերոսաբար նրանց փրկում է' մոտ 80 միլիոն դրամ ծախսելով այդ նպատակի համար։

 


Կամ
«Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» հոդվածով պետբյուջեի հաշվին ծախսվել է ավելի քան 14 միլիոն դրամ։ Ի՞նչ աշխատանք։
Բացվածքում ներկայացված են մանրամասները' ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը' Լիսաբոն, Հրանուշ Հակոբյանի այցը' Բարսելոնա, Հրանուշ Հակոբյանի այցը' Բրյուսել, ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Արուսյակ Ներսեսյանի գործուղումը' Փարիզ, և մի շարք այլ գործուղումներ (ընդ որում, պետբյուջեով առանձին 6.8 միլիոն դրամ էլ ծախսվել է 8 գործուղումների համար)։
Սենց օրինակներ կարելի է տասնյակներով չէ, հարյուրներով գտնել։
Ու կգտնենք, կներկայացնենք։ ԲՈԼՈՐ գերատեսչությունների գծով։

 

Բաբկեն Թունյան