Նոր հրապարակած նկարս, որտեղ շատ պարզ երևում է թե ֆոտոշոփ է այն փաստը, որ ազեր զինվորները գտնվում են Ֆիզուլինում ինչպես նաև էն նկարները, որտեղ ֆիզՈւլինի մուտքի մոտ դրված է ադրբեջանական դրոշը, մեր համար խնդալու առարկա է, բայց էս նկարները իշխանությունները հեշտ ծախում են իրենց հասարակության վրա, որով էլ հիմնավորում են հարուրավոր զոհերի առկայությունը:

Ազեռական հայտնի հեքին.ազ կայքը, հրապարակելով էս նկարները, գրել է, որ ահա, թե ինչպես մեր խիզախ զինվորները գնացին հասան Ֆիզուլինը վերցրեցին ու հպարտ նկարահանվում են, ինչպես նաև, հաղթանակի ոգին պահելու համար, սրանք վերջում ավելացնում են. «Կգա մի օր որ մենք կլինենք մեր իրական «Ազերական հողերի» վրա»:

 


Սա կոչվում է լրատվական մանիպուլացիա հասարակության վրա, ու իհարկե ազեռական բլոգերները ու ՖԲ օգտատերերը տարածում են այս լուսանկարները, որպես հաղթանակի գրավական ու գրում. «Կեցցեն մեր հերոսները» ու էն, որ ֆոտոշոփա, ներկայացնում են, հայերի կողմից իրականացվող սադրանք ու ֆոտոշոփ չկա:
Էսքանը: Ու սենց ալիևականները հասարակության ուղեղը ուտում են ու փորձում են ապացուցել, որ իրենց մի բանի ընդունակ են, բայց ինչպես իրենց իսկ ընդդիմություն է ասում. «Ալիև էլ մեծ մեծ չխոսաս, թե դու բան կարաս անես, տեսանք՝ ոնց արիր»:
Այ էս սրա համար եմ ասում ու ազեռական կայքերից բան մի բերեք ներս, որ մենք էլ չդառնանք իրենց լրատվական մանիպուլացիայի զոհը:

 

Անկախ Հայաստան